Նաինգոլանն ասել է, թե ինչու է հրաժարվել «Չելսիի» շահավետ առաջարկից
«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանն ասել է, որ կարիերան շարունակելու այլ տարբերակ է ունեցել, սակայն որոշել է մնալ Հռոմում.
«Տեղափոխությունս Չինաստա՞ն, եղել են խոսակցություններ, սակայն ոչ ավել: Չեմ ժխտի, որ փողն իմ համար ոչ մի նշանակություն չունի: Ես 30 տարեկան եմ ու աշխատավարձի մասին նույնպես մտածում եմ:
Երկու տարի առաջ հրաժարվել եմ «Չելսիի» շահավետ առաջարկից: Կարող էի ավելի շատ աշխատել, քան հիմա: Սակայն ինձ ամեն ինչ դուր էր գալիս «Ռոմայում» և հիանալի խաղ էր ցուցադրում: Մնացի այստեղ, որպեսզի մնայի նույն խաղամակարդակում ու չէի ցանկանում փոխել ակումբս ու խաղային ոճս: Ինձ դուր է գալիս ֆուտբոլ խաղալը, սակայն կարևորը գեղեցիկ ապրելն է»,- ասել է Նաինգոլանը: