Առնոլդ Շվարցեներգերը սրտի բաց վիրահատության է ենթարկվել
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերն անհապաղ սրտի բաց վիրահատության է ենթարկվել՝ սրտի փականի անհաջող փոխպատվաստումից հետո:
Ինչպես ուրբաթ հաղորդում է TMZ ամերիկյան ամսագիրը՝ վկայակոչելով 70-ամյա դերասանին մոտ գտնվող աղբյուրներին, վերջինս հինգշաբթի տեղափոխվել է Լոս Անջելեսի Cedars-Sinai հիվանդանոց՝ նախապես ծրագրված փոխպատցվաստումն իրականացնելու համար:
Աղբյուրի տվյալներով՝ վիրահատական միջամտությունը վտանգավոր էր համարվում: Շվարցենեգերի մոտ բարդություններ են ի հայտ եկել, որի պատճառով բժիշկներն ստիպված են եղել սրտի բաց վիրահատություն անցկացնել, որը մի քանի ժամ է տևել:
Աղբյուրը նշում է, որ դերասանը աորտայի փականի փոխպատվաստում է կատարել 1997-ին: Այն ժամանակ բժիշկներն այդ վիրահատությունն անհապաղ չէին համարում, սակայն դերասանը որոշել էր վիրահատվել, քանի դեռ երիտասարդ է: