«Մարիտիմուն» հաղթել է. Ղազարյանը փոխարինման է մտել 89-րդ րոպեին
Պորտուգալիայի առաջնությունում կայացել է 28-րդ տուրի մեկ հանդիպում:
«Մարիտիմուն» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆեիրենսեին»: Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4:1 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Ջոելը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հայտավորված է եղել հանդիպմանը: Մեր ընտրանու կիսապաշտպանը փոխարինման է մտել հանդիպման 89-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Մարիտիմուն» 42 միավորով 5-րդն է: