Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2018

Կառավարության ռազմահայրենասիրական դաստիարակության նախաձեռնությունը մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

0

Կառավարության՝ ռազմահայրենասիրական դաստիարակության մասին նախագիծը չափազանց անհրաժեշտ է Հայաստանի համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Վերջինս նշեց, որ հատկապես երիտասարդների, նոր սերնդի շրջանում ռազմահայրենասիրական դաստիրակությունը խորացնել է պետք:

«Կարծում եմ, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը կոչված չէ միայն զենքի, պատերազմի մասին գաղափարների տարածմանը: Այն կոչված է լինել լավագույնը ամեն ինչում՝ հոգևոր, մշակութային, մարմնամարզական և մնացած բոլոր ասպարեզներում: Մենք խնդրին պետք է մոտենանք որպես լավագույնը, բարձրագույնը լինելու արժեք»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ 21-րդ դարում փոքր պետությունների և հատկապես Հայաստանի կյանքում, որը դատապարտված է այս տարածաշրջանում բախվելու խնդիրների հետ, որոնք մեր երկրի անվտանգության հարցերն են արծարծում, պետք է լինել զգոն ու զգուշավոր, պատրաստված լինել, կրթված՝ մշակութային ժառանգությունն ու ինքնությունը գնահատելու առումով:

«Ըստ իս՝ այս նախաձեռնությունը օդի ու ջրի պես անհրաժեշտ է մեզ»,- նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Խոսելով տեսակետների մասին, որ հայրենասիրությունը, հայրենիքը պաշտպանելու ձգտումը զգացմունքներ են, և կառավարությունն այն մարմինը չէ, որը պետք է կառավարի մարդկանց զգացմունքները, Տավուշի թեմի առաջնորդն այսպես արձագանքեց.  «Կառավարությունը ուղղորդելու է կոչված, հնարավորություններ ստեղծելու է կոչված: Կառավարության գործառույթը դա է՝ ոչ թե ճնշել, պարտադրել այս կամ այն գաղափարը, այլ՝ ուղղորդել, սահմանել ուղեգիծ, թե ինչ ճանապարհով պետք է զարգանա երկիրը: Սա սերտ առնչություն ունի մեր ներկայի ու ապագայի հետ: Մենք պետք է սովորենք, թե ինչ ենք կորցրել անցյալում, ճիշտ գնահատենք ներկան, կարողանանք ներկայում տեսնել, թե զարգացման ինչ ամուր հիմքեր ենք տեսնում ապագայի համար»:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ մենք «չենք կարող թեթև ապրել, որքան էլ ցանկանանք, որովհետև մեզնից անկախ գտնվում ենք մի տարածաշրջանում, որը անակնկալներով լի է հայ ժողովրդի անվտանգության ապահովման իմաստով»:

«Մեր աղոթքների մեջ մենք շատ հետաքրքիր ու գեղեցիկ արտահայտություն ունենք, երբ ասում ենք երևելի ու աներևույթ թշնամուց փրկվելու մասին: 21-րդ դարում մենք առերեսվում ենք բազմաթիվ հոգևոր, մշակութային խնդիրների հետ, որոնք գալիս, լցվում են մեր կյանք ու անպայման չէ, որ մեր ինքնության հետ հարազատ լինեն: Այս բոլոր մարտահրավերների դիմաց մենք պետք է կարողանանք մեր դիմադրողականությունը ցուցաբերել»,-շեշտեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Сергей Собянин. Главное за день


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о строительстве соцобъектов в кварталах реновации



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Алла Пугачёва

Юрист Андрей Марочкин рассказал, почему Пугачевой сложно продать особняк в Истре




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России


Уимблдон

Российские теннисисты подпишут декларацию о нейтралитете для участия в Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Авто

Трассу Южно-Сахалинск – Корсаков на Сахалине расширят до четырех полос



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России