Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2018

Իր համար ամենաթանկն իր զինվորն է եղել, իսկ ես իմ Արմենին եմ ուզում. ապրիլյան պատերազմից 2 տարի անց կապիտան Ուրֆանյանի մայրը պատմում է որդու մասին (տեսանյութ)

0

Եթե դիվերսիա լինի, հիշեք՝ ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է. սրանք 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի խոսքերն են, և հենց այս սկզբունքով էլ 2016 թ.-ին ապրիլյան պատերազմի ժամանակ մահացավ կապիտան Ուրֆանյանը: «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացած կապիտան Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը, այսօր հիշում է որդու ամեն քայլի, խոսքի մասին՝ շեշտելով, որ ինքը միշտ հպարտացել և շարունակում է հպարտանալ իր տղայով:

«Զենքերով միշտ էր հետաքրքրվում, մանկուց խաղացել է, դե, մտածում ես՝ տղա է, զենքերով խաղում է: Բայց 6-րդ դասարանում դասընկերոջ հետ տուն եկավ ու ասաց, որ ռազմական դպրոց է գնալու: Զարմացած նայում էի ու հարցնում՝ ինչի՞ համար, Արմեն ջան, ինքը պատասխանեց, թե ուզում է զինվորական դառնալ: Ինքը շատ էր սիրում համազգեստ, բայց ավելի շատ կասեմ, որ գեներով է ինքը զինվորական: Նա իր ամեն ասածն անում էր, իսկական տղամարդ էր»,-ասաց նա:

Տիկին Համեստը խոստովանում է՝ երբեք չի պատկերացրել, թե ինչքան ծանր է սպայի ճանապարհը, իսկ հիմա գիտակցում է, որ սպայի աշխատանքն, իրականում, չի էլ գնահատվում. «Էն, որ մարմնով, հոգով նվիրվում ես բանակին, սա Արմենիս մոտ կար: Երբ ասում էի, որ մի քիչ զինվորներիդ մասին պատմի, ինքն ասում էր՝ ո՞ւմ մասին, տղերքի՞ս, և ժպիտով պատմում էր զինվորների մասին»,-շարունակեց Համեստ Ուրֆանյանը:

Զինվորին պետք է սիրես, քո ամենամեծ ուժը գնահատված ու հանձնառու զինվորն է. որդու խոսքերը մեջբերեց մայրն՝ ընդգծելով, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե ինչ զինվորներ էր դաստիարակել իր որդին, մարդիկ, որոնք նույնիսկ չկատարեցին հրամանատարի հրամանը՝ միջև վերջ մնալով մարտի մեջ:

«Ինքը բազմակողմանի զարգացած էր: Արմենս համ զինվոր էր, համ սպա, համ եղբայր, համ հայր: Իր աշխատավարձն էլ բանակի վրա էր ծախսում՝ մեքենաներն էր սարքում, զինվորին վիտամիններ առնում: Նշանածը բժշկուհի էր, միշտ զանգում հարցնում էր, թե ինչ անի զինվորի համար»,- հիշեց կապիտան Ուրֆանյանի մայրը:

Համեստ Ուրֆանյանը նշեց՝ այսօր հպարտություն ու ցավի զգացմունքները խառնվել են իրար: Ինչ վերաբերում է որդուն արժանի գնահատական տալուն, մայրն ասաց. «Մարդուն տեսակից է կապված, չէ՞ որ մարդիկ տարբեր են մտածում: Ավելի շատ վիրավորվում ես, մարդիկ կան չեն ճանաչում ու ասում են՝ դերասա՞ն է ինքը»:

Արմենակ Ուրֆանյանի մայրը հիշում է որդու երազանքը` ուզում էր փոքր տուն կառուցել և 3 երեխա ունենալ, այժմ Համեստ Ուրֆանյանն է ցանկանում փոքր տուն կառուցել ու որդու համար թանգարան դարձնել։

«Իր համար ամենաթանկն իր զինվորն է եղել, իսկ ես իմ Արմենին եմ ուզում»,–եզրափակեց Համեստ Ուրֆանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 





Губернаторы России
Москва

Собянин представил летнюю программу мероприятий в «Лужниках»





Москва

Академия Готового Арендного Бизнеса — больше чем просто обучение


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о строительстве соцобъектов в кварталах реновации



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Жанна Агузарова

Певица Агузарова объяснила, что ее вырезали из эфира из-за технического сбоя




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже

«Лето в Москве»: необычные спортивные занятия проведут для горожан 23 июня


Уимблдон

Елену Рыбакину «лишили» Уимблдона



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Миссия России: Семеро россиян умерли во время хаджа «по естественным причинам»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России