Լավրովը և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: «Սպասվող ռուս-թուրքական հարաբերությունների՝ բարձր մակարդակով քննարկման համատեքստում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ԱԳ նախարարների հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: