Սիրիական բանակը գրոհայիններից ազատագրել է Արևելյան Ղուտայի բոլոր քաղաքները
Սիրիայի կառավարական զորքերը՝ դաշնակից ուժերի աջակցությամբ, ահաբեկիչներից ազատագրել են Արևելյան Ղուտա շրջանի բոլոր բնակավայրերը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է սիրիական բանակի հրամանատարության հաղորդագրության մեջ:
«Մի շարք մանրամասնորեն ծրագրված մարտական գործողություններից հետո, որն իրականացրել են մեր զինված ուժերը՝ բարեկամ և դաշնակից ուժերի հետ համագործակցելով, վերականգնվել է վերահսկողությունը Արևելյան Ղուտա շրջանի բոլոր քաղաքներում և բնակավայրերում», - ավում է սիրիական հրամանատարության հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, ռազական գործողությունների ժամանակ ոչնչացվել են ահաբեկիչների կրակային դիրքերն ու կենտրոնակայանները:
Բացի այդ, վերջին 7 տարում առաջին անգամ կառավարական ուժերն արգելաբացել են Դամասկոսի գլխավոր ավտոմայրուղին:
Արևելյան Ղուտայում գրոհայինների հարավային առաջնագիծն ամենավտանգավորն էր Դամասկոսի համար: Ահաբեկիչներն ամեն օր ականանետային և հրթիռային ռմբակոծություն էին իրականացնում սիրիական մայրաքաղաքի կենտրոնի ուղղությամբ: