103news.com
World News in Armenian
Март
2018

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին (լուսանկարներ)

0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին:  

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: 

Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այրեր: 

Հընթացս Ս. Պատարագի ընթերցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է. 

«Սիրելի Սրբազան,

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, Տիրախնամ Թեմիդ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին։

Հոգենորոգ այս օրերին քրիստոնյա համայն աշխարհը մեծ ուրախությամբ և ցնծությամբ փառաբանում է մեր Տիրոջն ու Փրկչին. որ հարություն առավ մեռյալներից, ավերեց դժոխքը և Իր Հարությամբ հաղթեց մահվանը։ Փրկչի հարությամբ նորոգվեց համայն տիեզերքը և մարդկությանը հոգեփրկության շնորհ տրվեց. որպեսզի հարուցյալ հավատքով հաղթահարի երկրավոր կյանքի դժվարություններն ու մարտահրավերները։ Արդարև, որտեղ Հարուցյալ Տերն է, այնտեղ է կյանքը և հաղթությունը, քանզի «շնորհք Աստուծոյ Ետ մեզ զյաղթութիւն ի ձեռն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (Ա Կորնբ. ԺԵ 57)։

Մեր ժողովրդի ընթացքը պատմական հոլովույթներում եղավ նմանություն Քրիստոսին: Հաճախ Գողգոթա բարձրացանք, խաչակից եղանք Տիրոջը և Նրա հարության զորությամբ վեր հառնեցինք։ Տիրոջ ողորմությամբ մեր ժողովուրդը հաղթահարեց իր դեմ մոլեգնած հալածանքներն ու կոտորածները, վառ պահեց հույսն իր վերածննդի, իր ապահով ու լուսավոր կյանքի։

Մեկ դար առաջ էր, երբ մայիսյան տասնօրյա մարտերի արդյունքում փրկվեց Արևելյան Հայաստանը, որի տարածքում այդ հերոսական օրերին ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Այսօր Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանը մենք տոնում ենք Հայաստանի անկախ պետականությամբ, Արցախի ազատագրությամբ՝ կամոք և օգնությամբ Աստծո իրագործելու ազզային մեր իղձերը, հարուցյալ հավատքով զորացյալ տեսնելու մեր ժոդովրդի արդար իրավունքների հաղթանակը։ Փրկչի Հարության ավետիսն այսօր պատգամ է աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ հայրենական և ազգային մեր կյանքի դժվարությունների առջև չընկրկելու, այլ աներեր կամքով ջանքեր գործադրելու հայրենի մեր Երկրի, մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի համար։

Սիրելի Սրբազան, Հայրապետական Մեր հորդորն է, որ Ձեր նվիրյալ և նախանձախնդիր ծառայությամբ շարունակեք զորացնել քրիստոնեական հավատքը հավատավոր Մեր զավակների սրտում, առավել ներգրավել հայ երիտասարդությանը Եկեղեցական-համայնքային կյանքում, թեմական տարբեր կառույցներում և առաջնորդնել նրանց շադախելու իրենց հոգևոր կյանքը Ավետարանի լույսով և ճշմարտությամբ։

Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք աշխարհի խաղաղության համար, որպեսզի հարուցյալ Տիրոջ ողորմությամբ դադարեն պատերազմները և ահաբեկչությունները Մերձավոր Արևելքում և հակամարտության մյուս թեժ վայրերում, և մարդիկ ապրեն բարօրության մեջ՝ զորացնելով եղբայրասիրության և համերաշխության ոգին:

Թող հարուցյալ Փրկիչ զորավիգ լինի Ձեզ, Տիրախնամ Ձեր Թեմի ուխտապահ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց բարեջան անդամներին՝ պարգևելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ ի փառս Աստծո, ի պայծառություն Տիրախնամ Ձեր Թեմի և Առաքելաշավիղ մեր Սուրբ Եկեղեցու»:

Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում Նավասարդ Սրբազանը հավատավոր ժողովրդին փոխանցեց Սուրբ Հարության Ավետիսը՝  «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» և Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց:

Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի կարգ: 

Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության ավետիսը փոխանցելու:





Губернаторы России
Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые





Москва

Центр восточной медицины в Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Нюша

Другое ощущение: почему Нюша сменила имидж после развода




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Московское «Динамо» в гостях победило «Амур» в матче КХЛ

«Дуэль испанских тренеров». Сегодня ФК «Оренбург» в гостях сыграет с ФК «Химки» (Московская область)

Собянин: Москвичи завоевали золото на международной астрономической олимпиаде


WTA

Касаткина проиграла Хаддад-Майе в финале турнира WTA 500 в Сеуле



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Варианты регулирования искусственного интеллекта предложили в ООН



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России