80-ամյա հայուհին Հոլիվուդում մասնակցել է նախկին խորհրդային երկրների մոդելների ցուցադրությանը
Հոլիվուդում արտասովոր նորաձևության ցուցադրություն է անցկացվել նախկին խորհրդային պետությունների մոդելների մասնակցությամբ: Բեմահարթակով քայլել են տարբեր տարիներին ԱՄՆ մշտական բնակության ժամանած մոդելները:
«Ես ինձ կրկին մոդել զգացի: Այո: Իսկ ընդհանուր առմամբ հաճախ եմ թռչում Մոսկվա՝ մասնակցելու ուղեկցորդ-օդաչուների հանդիպմանը և մշտապես փորձում եմ այնպիսի տեսք ունենալ, որ գլխի ընկնեն, որ ես Հոլիվուդից եմ եկել», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Ամերիկայի ձայնին ասել է ցուցադրության 80-ամյա մասնակցուհի, նախկին բորտուղեկցորդուհի Թամարա Ստեփանյանը:
Ցուցադրության կազմակերպիչներից մեկը՝ Կարինա Գրիգորյանցը, հայտնել է, որ մասնակիցներն իրենց զգեստներն ինքուրույն են կարել: