Ասադի զորքերը վերահսկողության տակ են վերցրել գրեթե ամբողջ Արեւելյան Գուտան
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող Արեւելյան Գուտայի շրջանը, բացի Դումա քաղաքից: Այդ մասին հայտնում են սիրիական բանակի հրամանատարական շտաբից: Կառավարական ուժերը փետրվարի վերջին ռուսաստանյան օդուժի աջակցությամբ հարձակում էին ձեռնարկել ապստամբների դիրքերի ուղղությամբ: Մարտերի եւ օդային հարվածների հետեւանքով, իրավապաշտպանների գնահատականներով, զոհվել է շուրջ 1500 խաղաղ բնակիչ: Լիակատար ջախջախման եւ […]