Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2018

Մենք չենք ասում, որ վաղն իշխանափոխություն կլինի, քայլն արվում է և կերևա` որն էր ճիշտ. ըստ Սասուն Միքայելյանի՝ «Ելքն» ավելի քան համախմբված է

0

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե տեղին չեն այն հրապարակումները, որ ինքը դեմ է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ կուսակցության անդամների նախաձեռնած «Իմ քայլը» արշավին և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարին: Ըստ Միքայելյանի՝ հարցը բոլորովին Սերժ Սարգսյանը չէ, այլ հարցն այն է, որ անձը երրորդ անգամ պետք է չընտրվի, քանի որ դա ժողովրդավարությանը դեմ է: «Մենք ասում ենք ժողովո՜ւրդ, թուր-թվանք վերցրեք եկեք կռվե՞նք, ո՛չ, մենք ասում ենք  շատ հանգիստ, ինստիտուցիոնալ ձևով, քաղաքակիրթ ճանապարհով, մարդիկ պետք է դուրս  գան փողոց և իրենց իրավունքների համար պայքարեն»,-ասաց նա` նշելով նաև, թե իրենք չեն էլ ասում, որ վաղն իշխանափոխություն կլինի: Սասուն Միքայելյանը պնդեց նաև, որ «Ելքը» չի պառակտվել և ավելի քան երբևէ՝ համախմբված է: «Քայլն արվում է և  հետագայում կերևա ընդհանուր ում ասած քայլն է ճիշտ»,-ասաց նա։

-Պարո՛ն Միքայելյան, դուք միայն 6-րդ օրը որոշեցիք միանալ «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցներին, ի՞նչն էր Ձեզ խանգարում ավելի վաղ լինել Ձեր կուսակիցների հետ:

-Չմիանալու խնդիր չի եղել, ես ամեն օր զանգել եմ, կապի մեջ եմ եղել, ինչ վերաբերում է նրան, թե ինչու չեմ եղել, ես առողջական մի փոքր խնդիր ունեմ, չեմ կարող քայլել, բայց բոլոր վեց օրերին էլ  նրանց հետ կապի մեջ եմ եղել: Ես ե՞րբ էի առանձնացել, որ հիմա էլ գնացել, միացել եմ:

-Մամուլը գրում էր, թե Դուք այդքան էլ չէք ողջունում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարը: Հիմա կարելի՞ է  ենթադրել, որ մտափոխվել եք:  

-Հարցը Սերժ Սարգսյանը չի, հարցն այն է, որ անձը երրորդ անգամ պետք է չընտրվի, անընդունելի է և ժողովրդավար չէ, դրա համար էլ պետք էր քայլ անել և արվեց: Ես  այդ կուսակցության նախագահն եմ, ո՞ւմ եմ ողջունում, ի՞նձ:

-Պարո՛ն Միքայելյան, խոսում են «Ելք» դաշինքի  հնարավոր պառակտման մասին, թեև կար ժամանակ, երբ խոսում էիք մեկ կուսակցություն դառնալու հնարավորությունից: Տեղի՞ն են «Ելքի» մասնատման մասին գնահատականները:

-Ո՞վ է ասում` «Ելքը» պառակտվել է, «Ելքն», ավելի քան երբևէ, համախմբված է: Եթե ամեն մի ուժ իր տեսակետն ունի պայքարի, դա չի նշանակում, որ բաժանվում է:  Կա ընդհանուր կոնսենսուս, բոլորն էլ  չեն ուզում, որ երրորդ անգամ Սերժ Սարգսյանն առաջադրվի երկրի ղեկավար, այստեղ ի՞նչ պառակտվելու խնդիր կա: Այսինքն, եթե տարաձայնություն կա դաշինքում, դա վա՞տ է,  թե պետք է մեկը մի բան ասի, բոլորն ասեն  այո, ճիշտ է, ինչպես նորագույն պատմության մեջ կար նաև նման ժամանակ:

-Պարո՛ն Միքայելյան, լինելով ՔՊ կուսակցության ղեկավար, այս ընթացքում դուք «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, կամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի  հետ քննարկե՞լ եք զարգացումները:

-Ես ոչ Արամ Սարգսյանի և ոչ էլ Էդմոն Մարուքյանի հետ որևէ խնդիր չունեմ, ընդհանրապես, թե՛ «Հանրապետություն» կուսակցության, թե՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցության որևէ անդամի հետ շատ  բարիդրացիական կապեր են։ Քննարկումներ արել ենք, վիճաբանել ենք,  տարբեր կարծիքներ ենք ունեցել, եկել ենք վերջիվերջո մի եզրակացության: Ի՞նչ պետք է լինի, որ մենք բաժանվենք, մենք ճանապարհ ենք անցել, կյանք ենք ապրել, ո՞նց կարելի է  միանգամից այդ ամենը  վերացնել... հեքիաթներ են ընդամենը:  

-Իսկ ի՞նչ կարծիք ունեք Էդմոն Մարուքյանի ներկայացրած պայքարի ձևի մասին, որը մանրամասն շարադրել էր իր հոդվածում և առաջարկներ էր ներկայացրել, մասնավորապես նշելով, որ ընդդիմության լիազորությունները պետք է մեծացնել, կառուցվածքային փոփոխությունների գնալ: Դուք ինչպե՞ս եք այդ առաջարկների վերաբերում:

-Պարոն Մարուքյանն այդ առաջարկները ներկայացրել էր մինչև այս, դաշինքի քննարկումներին, և ես Մարուքյանի կարծիքը հարգում եմ: Տարբեր կուսակցություններ տարբեր տեսակետներ են ներկայացրել, բայց ընդհանուր մոտեցումը մեկն է երրորդ անգամ առաջադրման հետ կապված և կապ չունի, Սերժ Սարգսյանը կլինի, թե ով, մարդը երրորդ անգամ է առաջադրվում, ինչը  հակասում է մեր ժողովրդավարության բռնած ճանապարհին: Հիմա երեք ճանապարհ ունենք, ամեն կուսակցություն  իր ճանապարհն է ցույց տվել,  մենք մեր տեսակետի մեջ մեր քայլն անում ենք, ընթացքում տեսնենք` ինչ արդյունք կտա,  կարող է այն երկու տեսակետն էլ միացնենք, դառնա ընդհանուր մեկ ուժ և դաշինքն իր երեք ուղղությամբ քայլեր անի:  Քայլն արվում է և հետագայում կերևա` ում ասած  քայլն է ճիշտ: Եթե մենք քայլ չանեինք ընդհանրապես, ժողովուրդը չէ՞ր ասի,  ա՛յ ընդդիմություն, էս լուռումունջ համաձայն եք, որ երրորդ անգամ Սերժ Սարգսյանն  ընտրվի, բա ի՞նչ ընդդիմադիր, որ քայլ չեք անում: Հիմա մենք իրազեկում ենք ժողովրդին, որ այսքան տարիներին ձեր խաբվել են, այսօր էլ ձեզ կաշառք էլ չեն տալիս, վարչապետին  ընտրելու է ԱԺ-ն, ձեր կարծիքն էլ հաշվի չի առնվում: Ժողովուրդը պետք է իրազեկվի, տեղյակ լինի, թե ինչ է կատարվում մեր երկրում և որ կարող է դուրս գալ փողոց` իր իրավունքների համար պայքարելու: Մենք ասում ենք տեր ենք, առաջնորդ կլինենք, թե ենթակա կլինենք, դուրս եկեք, քայլ արեք ձեր իրավունքների համար:  Կելնեն ոտքի, մարդիկ կհավաքվեն, հազարավոր մարդիկ փողոց դուրս կգան,  ուրեմն ամեն ինչ շատ սահուն կընկնի իր տեղը, մենք մեր քայլը չենք կարող չանել:   

- Շատերը ձեր այս քայլը որակում են որպես հերթական հիասթափության տանող քայլ, այն դեպքում, երբ  ժամանակին դուք էլ էիք ասում, որ չենք անի քայլ, որը կտանի հիասթափության, և ինքներդ  էլ չմիացաք ՀԱԿ-ի պայքարին:

-Ժամանակին, երբ 17 կուսակցություն ու կազմակերպություն էր  միացել իրար, ո՞նց է, որ չմիացանք, բայց արդյունքն ի՞նչ եղավ: Դա ոնց հասկանանք, ՀԱԿ-ում  17 կուսակցություն ու կազմակերպություն միացել էր՝ հաղթեցի՞նք: Իսկ այսօրվա համար, եթե մենք քայլ չանենք, բա ի՞նչ պետք է անենք, ո՞ւմ միանանք, կարող եք ասել...«Ելքին» մի հաշվեք, «Ելքը» համախմբված է, տարբեր մոտեցումներ ունենալը չի նշանակում, որ «Ելքը» մասնատվել է կամ չկա: Մենք հիմա ի՞նչ անենք, նստենք սպասե՞նք:

-Դուք  ձեզ չե՞ք հակասում, երբ ժամանակին ասում էինք` գնում ենք ինստիտուցիոնալ ճանապարհով, համակարգային փոփոխությունների, հիմա ստացվում է, որ ընտրում եք հին, փորձված մեթոդը՝ փողոցային պայքարը:   

- Ի՞նչ է մենք ասում ենք ժողովո՜ւրդ, թուր-թվանք վերցրեք, եկեք կռվենք, ասում ենք շատ հանգիստ, ինստիտուցիոնալ ձևով, քաղաքակիրթ ճանապարհով, մարդիկ պետք է դուրս  գան փողոց և իրենց իրավունքների համար պայքարեն: Մենք ժողովրդին չենք տանում ընդհարման, ու շատ կուսակցություններ ու կազմակերպություններ այս ընթացքում ժողովորդին տարել են ընդհարման, արդյունքում կամ այս կողմ է եղել, կամ այն կողմ: Բայց մենք  ասո՞ւմ ենք` ժողովո՛ւրդ, եկեք գնանք, իշխանությունը վերցնո՞ւմ ենք, նման բան լսե՞լ եք մեզանից, իհարկե ոչ, ասե՞լ ենք, թե իշխանափոխություն կլինի, ելեք, եկեք մեզ մոտ,  չենք ասել: Մենք ասում ենք` դուրս եկե՛ք, ժողովո՛ւրդ ջան, ձեր իրավունքների համար կանգնեք, որը քաղաքակիրթ ձևով կտանի իշխանափոխության:

-Պարո՛ն Միքայելյան, արդեն  7-րդ օրն է  ՔՊ-ն իր քայլարշավն է իրականացնում, Դուք ինչպե՞ս եք գնահատում ընթացքը, ժողովրդի արձագանքն ինչպիսի՞ն է,  տրամադրվա՞ծ են ձեր պայքարին սատարել:

-Ես երեկ, որ այնտեղ էի, նորմալ ժողովուրդ էր հավաքվել, զրուցում են, կարծիք են ասում, մարդիկ պատկերացում ունեն` ինչ ենք ուզում անել, իսկ ընդհանուր, դեռ մեկ շաբաթ կա և դեռ կերևա: Մենք մեր գործն ենք անում որպես ընդդիմադիր ուժ,  որը քաղաքակիրթ ձևով  տանում է մեր նշած համակարգային փոփոխություններին:

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Людмила Самсонова

Теннисистка Самсонова вышла в финал турнира в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России