Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2018

Ճշմարտության էլեմենտ չկա. Գագիկ Եգանյանի պարզաբանումը, թե Հայաստանի միջնորդությամբ են Գերմանիայից հայերն արտաքսվում հայրենիք

0

Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, թե այն հայտարարությունները, թե Հայաստանի միջնորդությամբ են Գերմանիայից հայերը արտաքսվում հայրենիք, որևէ հիմք չունեն:

«Ճշմարտության էլեմենտ չկա իրենց ասածի մեջ, ցանկացած քաղաքացի անօտարելի իրավունք ունի իր երկիրը վերադառնալու, բացարձակ իրավունք է, և եթե անձը  գտնվում է օտարերկրյա պետությունում և դեռ բնակության իրավունք չունի, տվյալ երկիրն է որոշում ազատվել այդ քաղաքացուց, թե ոչ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գերմանիայից մոտ 50 հայերի էին արտաքսել, որոնք Հայաստան են ժամանել հատուկ ուղիղ չվերթով: Քաղաքացիները Tert.am-ի հետ զրույցում նշել էին, թե արտաքսելով նրանց ասել են, որ Հայաստանն ասում է «եկե՛ք այստեղ, մենք կարող ենք ձեզ բուժել»:

Ըստ Եգանյանի՝ տվյալ դեպում Գերմանիայի որոշելիքն է, իր պետության սահմաններում անօրինական ձևով գտնվող օտարերկրյա քաղաքացիներից ազատվել, թե ոչ: «Որովհետև ոչ մի երկրի, այդ  թվում Գերմանիան, կամ թեկուզ Հայաստանը, չեն ցանկանում իրենց տարածքում ունենալ անօրինական  կարգավիճակում գտնվող օտարերկրացիներ: Նույն ձևով, եթե որևիցե երկրի քաղաքացի Հայաստանում է գտնվում և բնակության իրավունք չունի, ՀՀ-ն փորձում է պարզել, որ երկրի քաղաքացին է և այդ օտարերկրյա քաղաքացուն ասում է՝ գնա քո երկիրը, իսկ տվյալ երկիրը որևէ առնչություն չունի դրա հետ: Այս դեպքում էլ Հայաստանն անձամբ հետ գալու հետ կապված որևէ առնչություն չունի»,- ասաց նա:

Միգրացիոն պետական գործակալության պետը նշեց, թե լավագույն դեպքում միայն կարող են հարցում ուղարկել Հայաստանին՝ պարզելու համար, թե տվյալ անձը ՀՀ քաղաքացի է, թե ոչ, և երբ հաստատվի, որ ՀՀ քաղաքացի է՝ արտաքսեն:

«Խնդիրն այն է, որ անձինք օտարերկրյա պետությունում գտնվելիս օրինական  բնակության հիմք պետք է ունենան, բուժումը կապ չունի, ուսումը, աշխատանքը կապ չունի, ինչ-որ անում են այնտեղ, պետք է օրինական բնակության իրավունքով անեն, եթե  չունեն, դա ոչ թե երկիրն է պահանջում, քավ լիցի, բացարձակապես  նման բան չկա, հարյուր հազարներով քաղաքացիներ ունենք, որոնց գերակշիռ մասը, կամ մի մասը կարգավիճակ չունի, տեղեկություն էլ չունենք, թե ով ունի կարգավիճակ, ով չունի»,-ասաց նա:  

Հարցին, թե ինչու են արտաքսված քաղաքացիներին նման պատճառաբանություն բերել, թե Հայաստանն է պահանջել, Եգանյանն ասաց, որ նման բան չկա:

«Այդպիսի բան չկա, չգիտեմ  ոնց են ասել, ով ինչ է հասկացել, նմանատիպ հարցեր չեն կարող լինել: Անձը ցանկացած երկրում ինչ նպատակով, որ գնում է, բուժվում է, թե սովորում է, պետք է օրինական հիմքերի վրա լինի, եթե օրինական հիմքեր չկան, տվյալ երկիրը օր առաջ փորձում է ազատվել այդ օտարերկրյա քաղաքացուց: Այդ երկիրը ցանկանա էլ չի կարող փակել այդ մարդկանց առաջ հետդարձի ճանապարհը»,– ասաց նա:

Իսկ թե հնարավո՞ր է ներքին կարգով պետությունները համաձայնության գան, Գագիկ Եգանյանը պատասխանեց, թե կդժվարանա նման խոսակցությունները մեկնաբանել։





Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

Сказка театра Ульгэр в Бурятии «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир волшебства - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети:




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Кирилл Скачков

Кирилл Скачков из Новокузнецка стал победителем Игр стран БРИКС-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России