Ստամբուլում լցանավը բախվել է ափին տեղակայված պատմական առանձնատանը (տեսանյութ)
Ստամբուլում լցանավը բախվել է Բոսֆորի ափին տեղակայված պատմական առաձնատանը՝ ավերելով 18-րդ դարի կառույցի մեծ մասը:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, երբ խափանվել է մալթիական դրոշով երթևեկող լցանավի կառավարման համակարգը:
Կատարվածից հետո Բոսֆորի նեղուցում դադարեցվել է երկկողմանի երթևեկությունը:
Դեպքի վայր են մեկնել առափնյա փրկարար ծառայության նավը և քարշակ նավերը, որոնք հետ են քաշել լցանավը: