«Ֆիորենտինան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոմայի» դարպասը (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Ֆիորենտինային» 0:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Մարկո Բենասին: Ջովանի Սիմեոնեն 39-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը:
Այս խաղից հետո «Ռոման» 60 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Ֆիորենտինան» 50 միավորով 7-րդ տեղում է: