«Շերիֆը» հաղթել է, Օզբիլիսը մասնակցել է խաղին
Մոլդովայի առաջնությունում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները:
«Շերիֆը» սեփական հարկի տակ ընդունել է «Սպերանցային»: Տանտերերը հաղթել են 3:0 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մասնակցել է խաղին մեկնարկային րոպեներից: Մեր ընտրանու ֆուտբոլիստը փոխարինվել է 62-րդ րոպեին:
Երկու տուրից հետո «Շերիֆը» առաջին հորիզոնականում է: