Նախագահականի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից
![Նախագահականի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից](https://gdb.rferl.org/B6174B92-87BE-43DB-8CF0-B58AB2DFE61B_cx0_cy3_cw0_w800_h450.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Արկադի Ղուկասյանին՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին՝ Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին՝ նախագահի գլխավոր ռազմական տեսչի տեղակալի, Միքայել Հարությունյանին, Վարդան Խաչատրյանին և Հասմիկ Պողոսյանին՝ Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոններից ազատելու մասին:
Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Հիշեցնենք, երկուշաբթի օրը՝ ապրիլի 9-ին լրանում է որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը և կայանալու է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի արարողությունը: