Զիդան․ Ես որոշել եմ՝ «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չենք կազմելու
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք կազմել, եթե կատալոնական թիմն Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճի 36-րդ տուրի շրջանակում կայանալիք «Էլ կլասիկոյից» առաջ։ -Չենք պատրաստվում «Բարսելոնայի» համար միջանցք կազմել։ Հիմա մտածում ենք «Ատլետիկոյի» հետ դերբիի մասին, ոչ թե միջանցքի։ Այս նույն հարցն ինձ տալու եք նաև 2 շաբաթ հետո, բայց […]