Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2018

Կարելի է մի «բոլտ» արտադրել և դա հաշվել որպես առանձին զինատեսակ.Կ. Վրթանեսյանը՝ Ադրբեջանում 1000 անուն զինամթերք արտադրելու Ալիևի հայտարարության մասին

0

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի այն հատվածը, թե հետայսու Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռքբերումն ավելի ընտրողական և կոնկրետ կլինի, իրականում copy paste է ՀՀ ԶՈԻ 7-ամյա ծրագրի այն հատվածից, որտեղ ասվում է, որ հայկական կողմը չի պատրաստվում խրախուսել սպառազինությունների մրցավազքը, որն Ադրբեջանը փորձում է հայկական կողմին պարտադրել, և մենք կենտրոնանալու ենք հենց մեր խնդիրների համար անհրաժեշտ սպառազինությունների գնումների կամ սեփական արտադրության վրա:

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,  ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից  սպառազինությունների ձեռքբերումն ավելի ընտրողական և կոնկրետ կլինի: Ռազմական տերմինաբանությամբ՝ այս նախադասությունն ի՞նչ է նշանակում։

-Սա, իրականում, շատ հետաքրքիր նախադասություն է, որովհետև նախորդ տարիներին Ադրբեջանը մեծ ցնծությամբ ցուցադրում էր իր գնումները, դրանք օգտագործում էր քարոզչական նպատակներով, թե՛ ներքին լսարանին ոգևորելու համար, թե՛ հայկական լսարանին վախեցնելու կամ բարոյալքելու համար: Սա երկար տարիներ՝ մոտ 2011-2012 թվականից, իրենց քարոզչական տարածված սյուժեներից մեկն է: 2014-ի վերջերից սկսած, կապված նավթի գների անկման հետ, ֆինանսական ճգնաժամը, բնականաբար, ազդել է Ադրբեջանի այդ գնողունակության վրա: Բացի դրանից, Ռուսաստանի հետ հիմնական իրենց պայմանագրերն արդեն մոտեցել են ավարտին: Վերջերս այս հարցին անդրադարձել եմ մամուլի ասուլիսներից մեկում, և հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հենց իմ ասածների մասով բավականին մեծ արձագանք տվեցին: Եվ այստեղ առաջին անգամ իրենց կողմից հնչեց այն թեզը, որ մենք ինչքան պետք է սպառազինվել ենք, այսուհետ սպառազինվելու ենք միայն ավելի կոնկրետ ուղղություններով: Բայց սա իրականում նշանակո՞ւմ է, որ Ալիևը, որն արդեն խոսում և շեշտում է, որ բանակի վերազինումը համարյա թե ավարտել է, շուտով կավարտվի: Ռազմական առումով, սա մի քիչ սխալ պնդում է, առավել ևս, եթե կոնֆլիկտը կա, ոչ մի տեղ չի գնացել, ինչն իրենք անընդհատ շեշտում են:  Այսինքն՝ ասում են, որ պատերազմական ճանապարհով են փորձելու լուծել: Ըստ իս՝ անընդհատ էլ գնումներ լինելու են:Բայց իրենք ընդունում են, որ սպառազինության այս մեծածավալ գնումների փուլն արդեն իրենց համար ավարտվել է: Իրենք դա, իհարկե, նրանով են բացատրում, որ իրենց այլևս պետք չէ, բայց իրականում նաև ֆինանսական խնդիրների մասին է: Երկրորդ. ըստ էության, Իլհամ Ալիևի ասածը կրկնում է բառացիորեն, եթե չասենք՝ կապկում է, այն, ինչ հայկական կողմն արդեն կես տարի է ասում է: Այսինքն՝ թե՛  Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, թե՛ նույնիսկ մեր ԶՈՒ  արդիականացման ծրագրում՝ 7 –ամյա պլանում նշվում է, որ հայկական կողմը չի պատրաստվում խրախուսել սպառազինությունների այդ մրցավազքը, որն Ադրբեջանը փորձում է հայկական կողմին պարտադրել և մենք  կենտրոնանալու ենք հենց մեր խնդիրների համար անհրաժեշտ սպառազինությունների գնումների կամ սեփական արտադրության վրա:

Այնպիսի տպավորություն է, որ Ալիևին այս հարցազրույցին պատրաստողներն ուղղակի կարդացել են՝ ինչ է գրված հայկական փաստաթղթերում, իսկ ես համոզված եմ, որ կարդացել են, ու նույն բառերը շուռ են տվել ադրբեջանական կողմից և օգտագործել են:Գուցե մի քիչ համարձակ է իմ ենթադրությունը, բայց չեմ զարմանա, եթե հենց այդպես էլ եղել է:

- Ալիևը ասել է նաև, որ երկրներին է փոխում։ Եթե հիշենք նաև ռուս պաշտոնյաների` Երևանում կատարված այն հայտարարությունները, թե գործարքներն ավարտվում են, զենքի մատակարարումը պակասեցնելու են, հնարավո՞ր է, որ Ադրբեջանը հասկացել է, որ Ռուսաստանը «ձեռք է քաշել» այդ մտքից, և այդ պատճառով է Ալիևը նման շեշտադրում անում:

- Մենք, երևի թե, պետք է երկու տարբերակ դիտարկենք: Մեկն այն է, որ, այնուամենայնիվ, ամեն հայտարարած բանի պետք չէ միանգամից հավատալ, առավել ևս Իլհամ Ալիևի ասածներին: Նույն հարցազրույցում ինքը բազմաթիվ սուտ հայտարարություններ է արել: Օրինակ` Ադրբեջանում ազատ մամուլի, դեմոկրատական ինստիտուտների զարգացման մասին, ինչը ակնհայտ ու ցինիկ սուտ է: Պետք է հասկանալի լինի, որ նույն ձև կարող է ապատեղեկատվություն էլ պարունակվի իր այս ելույթում: Սա մենք հստակ պետք է գիտակցենք: Իհարկե, չի կարելի բացառել, որ մեզ համար նոր, ինչ-որ անսպասելի գնումներ լինեն նաև Ռուսաստանից: Բայց օբյեկտիվորեն Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները նոր գնումների շատ ավելի սահմանափակ են, քան 2-3 տարի առաջ:

- Իսկ Ադրբեջանին զենքի մատակարարող երկրների ցանկը՝ Չեխիա, Իսրայել, Պակիստան, Ռուսաստան, արդյոք համալրելու միտում  նկատե՞լ եք:

- Դա դժվար է ասել: Փաստն այն է, որ նրանք մեծ պլաններ ունեին Պակիստանի հետ համագործակցելու, թե ինչ վիճակում է, առայժմ լրացուցիչ տվյալներ չկան բաց աղբյուրներում, բայց չենք կարող բացառել, որ Պակիստանի հետ շարունակվում է իրենց համագործակցությունը ռազմական գնումների ոլորտում: Ինչ-որ այլ երկրներ էլ կարող են ավելանալ, եթե հարմար առաջարկներ լինեն: Օրինակ` «Ռազմինֆոն» ունի ազդանշաններ, որ Չեխիայի հետ Ադրբեջանի համագործակցությունը, ամենայն հավանականությամբ, շարունակվում է, չնայած Չեխիայի կառավարության այն պնդումներին, որ իրենք տեղյակ չեն այդ սպառազինության վաճառքից:

-Ալիևն ասել է, որ իրենք ոչ միայն արտադրում, այլև արտահանում են զինամթերք, և որ այսօր 1000 անուն զինատեսակ է այսօր արտադրվում Ադրբեջանում:

- Ադրբեջանում սպառազինություն արտադրվում է, բայց կարելի է ինչ-որ մի բոլտ էլ արտադրել և դա հաշվել որպես առանձին անուն տեսակ ռազմական: Շատ դժվար է ասել՝ իրենց հայտարարածներից ինչն է իրականություն, ինչը՝ քարոզչություն: Իրենք հայտարարում էին հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին, բայց նույն իսրայելական ընկերություններից մեկի հետ կատարված սկանդալից հետո, երբ ընկերության աշխատակիցներին ստիպել էին փորձարկել այդ մահապարտ անօդաչուն հայկական դիրքերի վրա, պարզ դարձավ, որ իրենց հայտարարություն, թե իրենք ինքնուրույն են արտադրում այդ մահապարտները, առնվազն կասկածելի են: Եթե ինքնուրույն  արտադրեին, ինչո՞ւ պետք է Իսրայելից լրացուցիչ ներկրեին նույն զենքից: Այստեղ բավականին հարցեր կան: Ինչ վերաբերում է արտահանմանը, փորձը ցույց է տալիս, որ նորից սկանդալային բացահայտումներ եղան 2017 թ.-ին, որ հնարավոր է այդ զենքի մի մասն ուղարկում ենք Սիրիա` ահաբեկիչներին, ահաբեկչական ինչ-որ կազմակերպությունների մոտ են հայտնվում իրենց արտադրության զենքերը:

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников





Москва

Совладельцы инвестгруппы "Русские фонды" отправлены под домашний арест


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

Прохор Шаляпин и Анастасия Волочкова устроили перформанс в бане




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Иркутск» принимает «Родину-М»: прямая трансляция

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове


Хуберт Хуркач

Хуркач о реванше со Зверевым: «В голове сидел тот матч в финале United Cup»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России