Դանիայում աշտարակը քանդման ժամանակ ընկել է գրադարանի շենքի վրա (տեսանյութ)
Դանիայի Վորնդինբորգ քաղաքում ապրիլի վեցին սիլոսային աշտարակն ընկել է գրադարանի շենքի վրա:
Ինչպես փոխանցում է New York Post-ը, միջադեպը տեղի է ունեցել հին աշտարակի քանդման անհաջող աշխատանքների ժամանակ: Անկախ նախագծված ծրագրից՝ աշտարակն ընկել է գրադարանի տարածքի վրա:
Աշտարակի անկումը նկարահանել են տեղի բնակիչները: Դեպքի վայրում հերթապահելիս են եղել ոստիկաններն ու փրկարարները: Նրանց տվյալներով՝ բեկորների ընկնելու հետևանքով տարածքում ներկա աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: