Համացանցի օգտատերերին գերել է արտասովոր ականջներով շունը (լուսանկարներ)
Համացանցի հազարավոր օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել Գոմա անունով շնիկն իր արտասովոր ականջների օգնությամբ:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, Instagram-ի օգտատերերը կենդանու ականջները համեմատել են Միկի Մաուսի ականջների հետ: Գոման, որի անվանումը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «քունջութ», մալտեզիա և պապիլյոն ցեղատեսակների խառնուրդ է և ականջները ժառանգել է վերջինից:
4 տարեկան շնիկը բնկավում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Համացանցում հայտնի դառնալուց հետո ամերիկացի օգտատերերը կենդանուն տվել են «Միկի Մաուս շուն» մականունը: