Փաստաբան․ «Քաղաքացիները բերման են ենթարկվել ասֆալտին «իմ քայլը» գրությամբ գրաֆիտի պատկերելու համար»
0
Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել «Իմ քայլը»
նախաձեռնության անդամներ Մեսրոպ Պապիկյանն ու Նորայր Հայրապետյանը: Վերջիններս
այս պահին դեռևս գտնվում են ոստիկանությունում, նրանց վերաբերյալ կազմվում է վարչական
իրավախախտման մասին արձանագրություն: