Երևանում ուսանողներն սկսել են բողոքի ակցիաները (տեսանյութ)
Աբովյան փողոցում մեկնարկեցին բողոքի ակցիաները: «Միացեք», «Ազատ, անկախ, ուսանող» կոչերով երթի մասնակիցները շարժվում են Աբովյան փողոցով, երթի մասնակիցների թվում են նաև Բժշկական համալսարանի և այլ բուհերի ուսանողները, որոնք դասադուլ են հայտարարել:
Նշենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր ժամը 11–ից սկսել փողոցների շրջափակումները, դասադուլները, իսկ ինքը այդ ժամին կլինի Հանրապետության հրապարակում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։