Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2018

Ժողովրդի ընտրյալը հրապարակում չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ. Կարեն Կարապետյան

0

Քաղաքական օրակարգում որևէ սահմանափակում այսօր չենք դնում ու չենք էլ դրել, և կարծում եմ, որ տրամաբանական լուծումն այն է, որ մեր կուսակցությունները ՀՀ Սահմանադրության և օրենքի սահմաններում նստեն ու քննարկեն:

Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին։ Նա հանդուրժողականություն կոչ արեց և ասաց, որ քաղաքական ուժերի հանդիպումներ են հարկավոր, որոնք կորոշեն՝ կա՞ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն, թե ոչ, և ինչ ձևով պիտի արվի այն:

«Այսպես շարունակելով՝ մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջություnն ընկել է, մենք ունենք զորակոչ և այլ բազմաթիվ խնդիրներ: Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի տալու, այդ պատճառով խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ տատիկներին, պապիկներին, ծնողներին, ուսանողներին՝ մաքսիմալ սթափ մտածել՝ ի՞նչ ենք մենք ցանկանում: Մենք հարգում են մեր քաղաքացիներին, և ըստ դրան արձագանք եղել է, նաև պահանջի կետեր են բավարարվել:

Ձեռքս պուլսի վրա եմ պահում, տեսնում եմ, թե որքանով է ընկել զբոսաշրջությունը, որքանով է ընկնում բիզնեսների հետաքրքրությունը: Մենք գալու են մի վիճակի, որ այս տնտեսական վիճակը բարձրացնելը դժվար է լինելու: Գիտեք, որ առաջիկա 3 ամիսներին մենք 6.6 տոկոս աճ ենք ունեցել: Այո, մեր քաղաքացիները տնտեսական աճը դեռևս չեն զգում, բայց այլ տարբերակ չկա պիտի գա մի կետի և ազդի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ի վերջո հրապարակը կընտրի վարչապետին, Կարեն Կարապետյան ասաց, թե ինքը որևէ երկիր չգիտի, որ ժողովրդի ընտրած թեկնածուն նման կարգով է ընտրվում: Նա շեշտեց՝ ժողովրդի կամքի արտահայտման ձևն ընտրություններն են, և սա իր անձնական կարծիքը չէ, սա պահանջում է օրենքը:

«Այո, հրապարակում կան քաղաքացիներին, որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք՝ որն է հայտանիշը: Գիտեք մի երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Մենք ասում են՝ եկեք արտահերթ ընտրություն անենք. ես չեմ բացառում, որ ժողվորդի ընտյալը դառնա թեկնածու։ Այլ տարբերակ ասեմ՝ Սահմանադրությունը չի արգելում, որ ԱԺ-ում ուժը ներկայացնի իր թեկնածուին, եթե հաղթեն՝ ապա այո: Մենք չեն կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով կարող ենք ասել, որ ես ժողովրդի ընտրյալն եմ, նա այս հատվածի ընտրյալն է, մյուս հատվածի ընտրյալն է: Ես բացառում եմ, որովհետև ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ»: 

Կարեն Կարապետյանը նշեց՝ իր համար միակ ճանապարհը քաղաքական ուժերի համագործակցությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Նա նկատեց, որ ամեն ընտրությունից հետո ՀՀ-ում ընտրական պրոցեսները մի քայլ առաջ են լինում: Միևնույն ժամանակ Կարապետյանը չբացառեց, որ ընտրությունների ժամանակ կարող են լինել թերություններ:  

«Համաձայնեք՝ ընտրությունները մեր քաղաքական մշակույթի, հասարակության հիվանդությունների արտահայտում են: Մենք ունենք բազմաթիվ խնդիրեր՝ կրթվելու, փոխվելու, քաղաքական մշակույթ մշակելու, մեկս մյուսի հետ բանավիճելի, խոսելու, այդ իսկ պատճառով ժողովրդի ընտրյալը մի տարբերակ ունի՝ ընտրություն: Թող քաղաքական ուժերով հավաքվեն, զրուցեն»,- շեշտեց Կարեն Կարապետյանը: 

Դիտարկմանը, որ առկա «Ընտրական օրենսգրքով» Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում գնալ խորհրդարանական ընտրությունների, Կարապետյանը պատասխանեց, թե ուրեմն, թող հավաքվեն քաղաքական ուժերով ու զրուցեն: Ըստ նրա՝ բոլոր հարցերը, որոնք հուզում են, պետք է սեղանի շուրջ բանակցվեն: 

«Հարգում եմ մեր դժգոհ քաղաքացիներին էլ, բայց մենք ձեզ հետ միասին մշակել ենք Սահմանադրություն, օրենքներ, և սրա տրամաբանության մեջ պետք է լինենք: Մենք աշխարհին վատ ազդակներ ենք ուղարկում, որ մենք ռեգուլյար կարող են սուբյեկտիվ ձևով մեկնաբանել ժողովրդի ընտրյալին, չկա այդպիսի ժողովրդի ընտրյալ»,- շարունակեց Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց՝ քաղաքական ուժերը պետք գան ընդհանուր հայտարարի, որ չստացվի, թե մի քաղաքական ուժի թելադրանքով է: Ինչ վերաբերում է հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ականը չի կարող լինել վարչապետ, Կարեն Կարապետյան ասաց. «Ես շատ եմ հարգում քաղաքական կարծիքը մեր լիդերների ու գործիչների, բայց, երբ խոսում ենք քաղաքական մշակույթի, հանդուրժողականության մասին, կարելի է քննադատել, բայց չի կարելի ուլտիմատիվ ասել, որ սա կամ նա չպետք է լինի: Ո՞վ է դա որոշում, չէ՞ որ որոշելու մի տարբերակն ընտրություններն են: Գուցե մի ուժ, որին Փաշինյանը չի սիրում, մեկ այլ զանգված սիրում է, կամ հակառակը. մենք պետք է հասկանանք, թե ուր ենք ցանկանում գնալ՝ դիկտատուրայի, թելադրանքի, ընտրություն պետք է ունենք»: 

Վերջին շեշտեց, որ ՀՀԿ-ում այս պահին էլ աշխատանքային մթնոլորտ է: Նա խոստովանեց՝ մտավախություններ ունի, որոնց նաև լուծումներ ունի՝ առաջարկում է քաղաքական ուժերը նստեն ու բանակցեն: Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ երկրի անկայուն վիճակն անդրադառնում է աշխատավարձերի, թոշակների, տնտեսական աճի, զորակոչի, ներդրողների վրա:





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Найк Борзов

Братья Грим и Найк Борзов зажгут в Нижегородской области на Дне молодежи




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Большой шлем

Рублёв и еще два российских теннисиста не сыграют на Олимпиаде в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Владимир Путин

Муфтий Гайнутдин пожелал Путину помощи Аллаха для побед



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России