NBA. «Գոլդեն Սթեյտը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ (տեսանյութ)
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆում կայացել են մի քանի հանդիպումներ:
«Գոլդեն Սթեյտը» 5-րդ խաղում 99:91 հաշվով հաղթել է «Սան Անտոնիոյին»` նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Սան Անտոնիոյի» խաղացող Լամարկուս Օլդրիջը` հավաքելով 30 միավոր:
Քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև «Ֆիլադելֆիան»` 104:91 հաշվով հաղթելով «Մայամիին»: «Ֆիլադելֆիան» դիմակայությունում հաղթել է ընդհանուր 4:1 հաշվով:
«Սելթիկսը» 92:81 հաշվով առավելության է հասել «Միլուոկիի» հետ: Դիմակայությունում հաշիվը 3:2 է` ի օգուտ «Բոստոնի»: