ԼՂ ՊՆ. ՊԲ զինծառայողը հակառակորդի կրակոցից թեթև վիրավորում է ստացել
![ԼՂ ՊՆ. ՊԲ զինծառայողը հակառակորդի կրակոցից թեթև վիրավորում է ստացել](https://gdb.rferl.org/F59E7A20-8A5C-46C8-B586-6EDF84B6C396_w800_h450.jpg)
Այսօր ժամը 17:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող Մարտուն Նվերի Խերունցը:
ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: