Քաթարը 100 մլն դոլար ֆինօգնություն կհատկացնի սիրիացիներին
Քաթարը 2018 թվականին 100 մլն դոլար ֆինօգնություն կհատկացնի սիրիացիներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է էմիրության ԱԳՆ-ն՝ Բրյուսելում Սիրիայի հարցով դոնորների միջազգային համաժողովի բացման առթիվ:
Քաթարի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է նաև, որ 2016-2017 թվականներին սիրիացիները Քաթարից 200 մլն դոլարի օդնություն են ստացել:
Քաթարի արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդերահման ալ-Թանին էմիրությունը ներկայացնում է ՄԱԿ-ի և ԵՄ-ի հովանու ներքո գործող բրյուսելյան համաժողովում:
Երկօրյա դոնորային համաժողովը բացվել է ապրիլի 24-ին: Ավելի քան 85 երկրի և կազմակերպության ներկայացուցիչներ Եվրամիության և ՄԱԿ-ի հրավերով ժամանել են Բրյուսել՝ սիրիացի բնակչությանն ու փախստականներին օգնելու համար միջոցներ հավաքելու նպատակով: