Միջազգային համաժողովի դոնոր երկրները Սիրիայի համար 4.4 մլրդ դոլար են հավաքել
Սիրիայի հարցով դոնոր երկրների միջազգային համաժողովի մասնակիցներն ավելի քիչ գումար են հավաքել, քան սպասվում էր:
Ինչպես հայտնում է DW.com-ը, քիչ առաջ Բրյուսելում ավարտված համաժողովի մասնակիցները խոստացել են Սիրիայի բնակչության համար որպես ֆինանսական օգնություն հատկացնել 4.4 մլրդ դոլար: Ի դեպ, ողջ գումարի մեկ չորորդ մասը՝ 1 մլրդ եվրոն, խոստացել է Գերմանիան:
ՄԱԿ-ը և Եվրամիությունը, որոնք կազմակերպել էին համաժողովը, հույս ունեին, որ 80 մասնակից երկրները Սիրիային օգնելու համար կհավաքեն գոնե այն նույն գումարը, որը հավաքվել էր 2017 թվականին՝ 6 մլրդ դոլար:
Սիրիայում մարդասիրական օգնության կարիք ունի 13 մլն մարդ: Մարդասիրական օգնության կարիք ունեն նաև միլիոնավոր սիրիացիներ Թուրքիայում, Լիբանանում և Հորդանանում: