Թինա Կանդելակին պատմել է Բրյուս Ուիլիսին «մերժելու» մասին
Վրացական և հայկական արմատներով ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Թինա Կանդելակին պատմել է համաշխարհային աստղ Բրյուս Ուիլիսի հետ իր ծանոթության ու վերջինիս «մերժելու» մասին: Այս մասին գրում է life.ru-ն:
Թինան պատմել է, որ հեռուստանախագծերից մեկի վրա աշխատելիս նրան առաջարկել են հարցազրույց վերցնել Բրյուս Ուիլիսից՝ հենց վերջինիս նախաձեռնությամբ:
Հետաքրքրական է, որ այդ ամբողջ ընթացքում Թինան ու նրա պորդյուսերները հավատացած են եղել, որ դա ինչ-որ կատակ է, և որ իրենք մասնակցում են Առաջին ալիքով հեռարձակվող հաղորդմանը՝ նկարահանվելով թաքնված տեսախցիկի կողմից: Եվ այնուամենայնիվ՝ նա համաձայնվել է հանդիպել Ուիլիսի հետ:
«Ես կանգնած եմ: Սպասում եմ: Գալիս է ավտոմեքենան, դրանից դուրս է գալիս մի մարդ: Տեսնում եմ, որ դա Նագիևը չէ: Մարդը մոտենում է ինձ ու ասում "Hi, Tina. How are you? ": Եվ ես հասկանում եմ, որ դա իրական Ուլիսն է: Ես շոկի մեջ էի», - հիշում է Կանդելակին:
Այդ ժամանակ համաշխարհային աստղը Մոսկվայում անցկացրել մի քանի օր, իսկ մեկնելուց առաջ կրկին հանդիպման է հրավիրել Թինային:
«Մի քանի օրից ինձ նորից զանգահարեցին ու ասացին, որ Ուիլիսը ցանկանում է հրաժեշտ տալ ինձ: Ես նորից գնացի հանդիպման: Նա դուրս եկավ ինձ մոտ և ասաց. «Գնանք ինձ հետ»: Բնականաբար, ես ոչ մի տեղ չգնացի: Ես այստեղ իմ կյանքն ունեմ», - ասել է Թինան: