Մոսկվայի կինոփառատոնում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար պարգևատրվել է 1988-ի երկրաշարժին նվիրված «Սպիտակ» ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտը
Մոսկվայի 40-րդ միջազգային կինոփառատոնում «լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալեքսանդր Կոտը «Սպիտակ» ֆիլմի համար, որը նվիրված է 1988-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 30-ամյա տարելիցին::
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մրցանակաբաշխությունն անցկացվում է «Ռոսսիա» թատրոնում: Կոտին մրցանակը հանձնել է ռեժիսոր Աննա Մելիքյանը, որն ընդգրկված է եղել փառատոնի ժյուրիի կազմում:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ստեղծել են այս կինոն: Սա Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրությունն է», - ասել է Կոտը:
Փառատոնը Մոսկվայում մեկնարկել է ապրիլի 19-ին: Փառատոնի մրցութային ծրագրում 16 ֆիլմ է ներկայացվել՝ Ռուսաստանից, Իտալիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Կանադայից և այլ երկրներից: