Իրանը Դամասկոսի մերձակայքում 80 հազար շիա զինյալների է պատրաստում․ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան
![Իրանը Դամասկոսի մերձակայքում 80 հազար շիա զինյալների է պատրաստում․ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան](https://gdb.rferl.org/86378DDD-4502-4F02-BEEB-6369635E7890_cx0_cy10_cw0_w800_h450.jpg)
Իրանը առնվազն 80 հազար շիա զինյալներ է պատրաստում Սիրիայի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող «հենակետային և հավաքագրման կենտրոնում», ասել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը:
Իսրայելի դեսպան Դենի Դանոնը երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է, որ Իրանը ուսումնական բազա է ստեղծել Դամասկոսից մոտ 8 կիլոմետր հեռավորության վրա:
Իրանը և Ռուսաստանը լուրջ աջակցություն են ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությանը Սիրիայում արդեն 7 տարի շարունակվող հակամարտության հարցում, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ են սպանվել: