Բուլղարիան կմիանա եվրոգոտուն, բայց չպետք է շտապել. եվրահանձնակատար
Բուլղարիան ապագայում կդառնա եվրոգոտու հաջորդ՝ 20-րդ անդամը: Euromag-ի փոխանցմամբ՝ այս հարցում վստահություն է հայտնել տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին:
«Բուլղարիան կդառնա եվրոգոտու հաջորդ անդամն, անկասկած, սակայն մենք պետք է նախապատրաստվենք դրան և չպետք է շտապենք», - լրագրողներին ասել է Մոսկովսկին:
Եվրամիության անդամ երկրի անդամակցությունը եվրոգոտուն հնարավոր է միայն, եթե այն համապատասխանի որոշակի չափանիշների, այդ թվում և տնտեսական:
«Եվրոգոտուն միանալը պետք է հավելյալ ակտիվ հանդիսանա, և ոչ թե ցնցում», - նշել է եվահանձնակատարը: