Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2018

Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով սահմանվել է բեկանված դատական ակտերով գործի նոր քննության կարգը. Տիգրան Մարկոսյան

0

Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նորամուծություններից է բեկանված դատական ակտերով գործի նոր քննության ինստիտուտը: Նախկինում գործի նոր քննությունն ամբողջությամբ կատարվում էր նույն կանոններով, ինչ առաջին անգամ գործի քննության պարագայում:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը:

Նրա խոսքով՝ առաջին հայացքից կարծես թե որևէ խնդիր չկար, բայց իրականում կային մեծ մտահոգություններ, որոնք, բարեբախտաբար, իրենց լուծումը ստացան Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքում:

«Եթե հակիրճ բնորոշենք այդ կարգավորումները, ապա կարող ենք ասել, որ դրանցով իրացում են ստացել հետևյալ 3 մոտեցումները՝ արժևորվել է վերադաս դատական ատյանի գործունեությունը, բարձրացվել է դատավարական կարգապահությունը և երաշխավորվել է գործի նոր քննությունն իրականացնող դատավորի անկախությունը վերադաս դատական ատյանի իրավական դիրքորոշումներից»,- նշեց Մարկոսյանը:

Անդրադառնալով առաջին մոտեցման դրսևորմանը՝ Հիմնադրամի տնօրենն ընդգծեց, որ նախկինում դատական ակտը բեկանվում էր որոշակի դատավարական կամ նյութական իրավունքի նորմի խախտման պատճառաբանությամբ և հետագայում հայցվորը, զրկված չլինելով հայցի հիմքը կամ առարկան փոխելու հնարավորությունից, գալիս էր և բոլորովին նոր պահանջ էր ներկայացնում:

«Ստացվում էր, որ այն, ինչ վերադաս դատական ատյանը ասել էր՝ թույլ տրված սխալի և դրա լուծման ուղիների վերաբերյալ, իմաստազուրկ էր դառնում: Այս առումով, դատավարության նոր օրենսգրքով հստակորեն ամրագրվեց, որ բեկանումից հետո հայցի հիմքը և առարկան, ինչպես նաև հակընդդեմ հայց հարուցելը չի թույլատրվում, ինչը բխում է վերադաս դատական ատյանի կատարած աշխատանքը հարգելու անհրաժեշտությունից»,- նշեց Մարկոսյանը:

Խոսելով  դատավարական կարգապահությունը բարձրացնելու մոտեցման մասին վկայող կարգավորումներից՝ նա ասաց, որ ապացուցման ընդհանուր կանոններով, եթե գործին մասնակցող անձը ապացույցը չի ներկայացնում մինչև նախապատրաստության փուլի ավարտը, ապա վերջինս զրկվում է այդ ապացույցները ներկայացնելուց, եթե չի հիմնավորել իր կամքից անկախ պատճառներով չներկայացնելու հանգամանքը:

«Ինչ էր լինում գործնականում: Օրինակ, եթե ապացույցի թույլատրումը մերժվել էր այդ հիմքով, ապա գործի նոր քննության ժամանակ նախապատրաստության փուլում ապացույց ներկայացնելու պարտականությունը նախկինում չկատարած  անձը կրկին հնարավորություն էր ստանում այդ ապացույցը ներկայացնելու և քննարկման առարկա դարձնելու: Ներկայումս այս խնդրին վերաբերող հարաբերությունները հստակ կարգավորում են ստացել: Մասնավորապես, նոր օրենսգրքի համաձայն, գործի նոր քննության ընթացքում այդ հարցերին կրկին անդրադառնալը հնարավոր չէ, եթե չի հիմնավորվում գործի նախորդ քննության ժամանակ ներկայացնելու անհնարինություն: Այլ կերպ ասած՝ ապացույցների ներկայացման կապակցությամբ  ասվում է, որ կրկին նոր ապացույց չի կարող ներկայացնել, եթե վերադաս դատական ատյանը չի  արձանագրել, որ անձը զրկվել է այդ հնարավորությունից կամ դա վրա է հասել այլ օբյեկտիվ պատճառներով: Երկրորդը. գործի նոր քննության ընթացքում, պայմանավորված գործի քննության համար սահմանված ծավալից, նոր ապացուցման բեռ կարող է դրվել գործին մասնակցող անձի վրա, որի պարագայում, բնականաբար, օբյեկտիվորեն անհրաժեշտություն կառաջանա նոր ապացույց ներկայացնելու: Եվ երրորդ ՝ միաժամանակ երաշխավորված է նոր ապացույցների շուրջ հակառակ կողմի ապացույց ներկայացնելու հնարավորությունը՝ որպես կողմերի իրավահավասարության դրսևորում»,- նշեց Հիմնադրամի տնօրենը՝ ընդգծելով, որ այսպիսով Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով գործի նոր քննության առնչությամբ նախկինում առկա անորոշությունները և որոշ դրսևորումներում նաև քաոսը հստակ կարգավորում են ստացել:

Ինչ վերաբերում է վերադաս դատական ատյանի իրավական դիրքորոշումներից գործի նոր քննությունն իրականացնող դատավորի անկախության  երաշխիքներին, ապա, ըստ Մարկոսյանի, վերադաս դատական ատյանի դիրքորոշումները պետք է հարգվեն ստորադաս դատարանի կողմից, որպեսզի դատական վարույթը տրամաբանական զարգացում ստանա:

«Այս առումով նոր օրենսգրքով նախատեսված է, որ ստորադաս դատարանը հաշվի է առնում վերաքննիչ և վճռաբեկ դատարանների տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերի կապակցությամբ արտահայտած դիրքորոշումները: Սա, որպես ընդհանուր կանոն: Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ իրավական նորմի մեկնաբանությունը դատավորի անկախության դրսևորումներից է: Հետևաբար, ի երաշխավորումն այս հիմնադրույթի, նոր օրենսգրքով սահմանվել է, որ, այնուամենայնիվ, դատավորը զրկված չէ ծանրակշիռ փաստարկմամբ վերադաս դատական ատյանի՝ տվյալ նորմին տրված որոշակի մեկնաբանությունից շեղվելու և սեփական դիրքորոշումը ձևավորելու հնարավորությունից»,- եզրափակեց Տիգրան Մարկոսյանը:

 





Губернаторы России
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей





Москва

Совладельцы инвестгруппы "Русские фонды" отправлены под домашний арест


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: «Активные граждане» выберут лучшие проекты в области строительства



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Баста

Агент Щенникова ответил на вопрос о переходе защитника в "СКА-Ростов" Басты




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024

СберСтрахование жизни выступила партнёром международной олимпиады по страхованию


Уимблдон

Российские теннисисты подпишут декларацию о нейтралитете для участия в Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Главный врач клиники "Мегастом", стоматолог Владимир Лосев: в каком возрасте оптимально устанавливать брекеты



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России