Նադալը ֆենոմենալ արդյունք է ցույց տվել
Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը Բարսելոնայում ընթացող առաջնության քառորդ եզրափակիչում հանդիպել է սլովակ Մարտին Կլիժանին:
Նադալը հաղթել է 6:0, 7:5 հաշվով, սակայն հետաքրքիրն այն է, որ Կլիժանն առաջին թենիսիստն է, ով վերջին 17 խաղերում կարողացել է սեթերից մեկում Նադալին հաղթել ավելի քան 4 գեյմերում: Ավելին, սերբ թենիսիստը երկրորդ սեթում կարողացել է առավելություն ստանալ և ունեցել է 3 սեթ փոինթ հաղթելու հնարավորություն, սակայն չի կարողացել դրանք ռեալիզացնել:
Նադալին վերջին անգամ մեկ սեթում 5 և ավելի գեյմերում հաղթել էր Դոմինիկ Թիմը: Դրանից հետո իսպանացին տարել է 17 հաղթանակ՝ 42 սեթերում անընդմեջ հաղթելով: