Բրեդ Փիթը ֆիլմ կնկարահանի Հարվի Վայնշտեյնի մասին
Բրեդ Փիթը ծրագրում է ֆիլմ նկարահանել հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի՝ հոլիվուդյան դերասանուհիների նկատմամբ թույլ տված սեռական ոտնձգությունների մասին:
Այս մասին հայտնում է Tatler ամսագիրը՝ նշելով, որ Փիթին պատկանող Annapurna Pictures և Plan B Entertainment ընկերություններն արդեն իրավունք են ձեռք բերել այդ պատմության էկրանավորման համար:
Սցենարի հիմքում ընկած կլինի վերջերս Պուլիցերյան մրցանակի արժանացած The New York Times-ի հետաքննությունը: Որպես ֆիլմի գլխավոր հերոս հանդես կգա ոչ թե Վայնշտեյնը, այլ լրագրողներ Ջոդի Քանթորը և Մեգան Թվոհեյը, որոնց շնորհիվ հայտնաբերվել էին նրա պահարանում պահվող կմախքները:
Հիշեցնենք, որ Վայնշտեյնի մասնակցությամբ սկանդալը բացահայտվել էր 2017-ին, երբ լույս էին տեսել The New York Times-ի հոդվածները: Պարբերականը հաղորդում էր, որ Վայնշտեյնը տասնյակ տարիներ սեռական ոտնձգություններ է կատարել իր ընկերության աշխատակցուհիների և հայտնի դերասանուհիների նկատամամբ: