ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարների հանդիպման արդյունքները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների հանդիպման արդյունքները և սպասում, որ հաջորդ քայլը կլինի ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի շուտափույթ անցկացումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
ՄԱԿ-ում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումն անվանել են «հիրավի պատմական» իրադարձություն:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է քաջությունն ու վստահ ղեկավարումը, որոնք բերեցին կարևոր որոշումների և գործողությունների հաստատմանը, որոնք նշված են փհանմունջոմյան հռչակագրում: Նա հույս է հայտնում, որ կողմերն արագորեն կիրականացնեն համաձայնեցված գործողությունները», - ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ կայացած պատմական հանդիպման ժամանակ համատեղ հռչակագիր է ընդունվել, որով ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան հաստատել են Կորեական շուրջ պատերազմին վերջ տալու, հարաբերությունները բարելավելու և խաղաղ վերամիավորման մտադրությունը:
Կիմ Չեն Ընը դարձել է առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանը և ոտք դրել Հարավային Կորեայի տարածք: