Գվարդիոլա. Ինիեստան օգնեց ինձ ֆուտբոլն ավելի լավ հասկանալ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան այսօր հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը:
Ֆուտբոլիստի այս հայտարարությունը մեկնաբանել է կատալոնացիների նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան.
«Ես կարող եմ երեք րոպե խոսել միայն նրա մասին, թե ինչ է արել Ինիեստան «Բարսելոնայի» ու ամբողջ ֆուտբոլի համար: Վերջին մի քանի տարիներն առանց նրա ամբողջովին տարբեր կլինեին:
Անդրեսն օգնել է ինձ ֆուտբոլն ավելի լավ հասկանալ, երբ ես նայում էի նրա խաղը: Հույս ունեմ, որ նա մի օր կվերադառնա «Բարսելոնա», որպեսզի երիտասարդներին ու պրոֆեսիոնալներին սովորեցնի այն, ինչ նա է ժամանակին սովորել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: