«Վրիժառուների» նոր մասը ռեկորդային հասույթ է գրանցել
«Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆանտաստիկ ժանրի բլոքբասթերը, որը նկարահանել է Marvel կինոստուդիան, 39 մլն դոլար շահույթ է գրանցել Հյուսիսային Ամերիկայում հինգշաբթի օրվա երեկոյան ցուցադրությունների ժամանակ:
Корреспондент-ի հաղորդմամբ՝ դա կինոյի պատմության մեջ Marvel ընկերության ֆիլմերի գրանցած 4-րդ բացարձակ ռեկորդն է:
Այսպիսով, «Վրիժառուները. Անվերջության պատերազմը» շրջանցել է այնպիսի բլոքբասթերների, ինչպիսիք են «Առաջին վրիժառուն. Քաղաքացիական պատերազմը» ($25 մլն), «Սև հովազը» ($25,2 մլն) և «Վրիժառուները. Ալտրոնի ժամանակաշրջանը» ($27,6 մլն):
Բլոքբասթերը դուրս է եկել 43-րդ տեղ աշխարհում և 95 մլն դոլարի հասույթ է գրանցել: