Մենք չենք ցանկանում լինել աշխարհի ոստիկանությունը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չպետք է ծառայի որպես «աշխարհի ոստիկանություն», հաղորդում է The Hill-ը:
«Մենք գնալով ավելի շատ չենք ցանկանում լինել աշխարհի ոստիկանությունը»,- ասել է Թրամփը Նիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Տասնամյակներ շարունակ մենք հսկայական գումարներ ենք ծախսում աշխարհի ոստիկանությունը լինելու համար, և դա չպետք է լինի առաջնահերթությունը: Մենք ցանկանում ենք մեզ համար ոստիկանություն լինել, և մենք ցանկանում ենք վերակառուցել մեր երկիրը: Եվ նախագահը հասկանում է դա»,- շարունակել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ խոստացել էր, որ ԱՄՆ-ին դուրս կբերի օտարերկրյա պատերազմներից: Նա նաև բազմիցս բողոքել է, որ ԱՄՆ-ն չափազանց շատ գումար և ռեսուրսներ է ներդնում միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է օրինակ ՆԱՏՕ-ն: