«Լիվերպուլը» ցանականում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվողին
«Լիվերպուլը» տրամադրված է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Լուկաս Վասկեսին, այս մասին հայտնում է «Tribalfootball»-ը:
26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բավականին տպավորիչ ելույթներ է ունենում և հետաքրքրել է մերսիսայդցիներին: Աղբյուրի տեղեկություններով «Լիվեպուլի» ղեկավարները արդեն իսկ կապ են հաստատել Լուկասի հետ, որպեսզի քննարկեն պայմանագրի մանրամասները:
Այս մրցաշրջանում Լուկասը մասնակցել է 48 հանդիպումների, խփել է 8 գնդակ և կատարել՝ 16 արդյունավետ փոխանցում: Լուկասը Մադրիդի «Ռեալի» հետ ունի գործող պայմանագիր մինչև 2021 թվականը: