Շառլ Ազնավուրը Ճապոնիայի կողմից պարգևատրվել է «Ծագող արևի» շքանշանով
Ճապոնիայի կառավարությունն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին պարգևատրել է «Ծագող արևի» շքանշանով:
Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, այս մասին ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է ապրիլի 29-ին:
Ճապոնիայի կառավարությունը գնահատել է շանսոնյեի ակտիվ երաժշտական գործունեությունը, հատկապես՝ արտերկրում:
Ինչպես նշվում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ, Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին:
Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է։ Ճանաչելով իր ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման գործում՝ նա արժանացել է Ծագող արևի շքանշանին: