Արցախի զինված ուժերը վերահսկում են իրադրությունը սահմանին, զորքը բերված է բարձր պատրաստականության աստիճանի. Դավիթ Բաբայան
Արցախը չի ուզում շահարկել սահմանին վիճակը և կապել այն քաղաքականության հետ, բայց ասում ենք իրողությունը հակառակորդի շարժի, գործողությունների վերաբերյալ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ զինված ուժերը վերահսկում են իրադրությունը սահմանին, զորքը բերված է բարձր պատրաստականության աստիճանի: Նա ընդգծեց, որ պետք չէ կասկածի տակ դնել ԱՀ ՊԲ հաղորդագրությունները:
«Այժմ շատ կարևոր և պահանջված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ևս մեկ հայտարարություն հնչեցվի Ադրբեջանի սադրանքները զսպելու համար»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց նաև, որ հակառակորդի ակտիվացումը նաև սպասելի էր՝ հաշվի առնելով հայկական կողմի մայիսյան հաղթանակները:
«Սովորաբար մայիս ամսին այդպես է լինում , բայց Ադրբեջանում հետևում են նաև մեր ներքաղաքական զարգացումներին: Եթե Մեջլիսում կանգնում են ու ասում են, որ պետք է օգտվեն առիթից, դա ի ՞ նչ է նշանակում , կրկնում եմ չեմ ուզում շահարկել, բայց, քաղաքական զարգացումներին, նրանք երազում են, որ մեզ մոտ քաղաքական իրավիճակը վատանա, բախումներ լինեն, կարծում են այդպես կարող են հայ ժողովրդին, հայոց բանակին պարտության մատնել: Բացի այդ, վերջերս Ադրբեջանի ղեկավարությունը նաև իրենց թուրք գործընկերների հետ հանդիպել , որոնք ամեն անգամ Ադրբեջանի երակների մեջ ներարկումներ են կատարում և նրանք գալիս են սադրանքներ են իրականացնում սահմանին»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ԱՀ ՊԲ հայտարարություն էր տարածել, որ նշվում էր, որ տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: