Գիտնականները նշել են՝ ինչպես տարեց մարդիկ կարող են դադարել մոռանալ բառերն ու անունները
Կանոնավոր մարզանքներն օգնում են տարեց մարդկանց չմոռանալ բառերը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման որոշման են եկել մի շարք եվրոպական համալսարանների գիտնականներ, որոնց իրականացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են գիտական զեկույցում:
Գիտնականները դիտարկել են այնպիսի իրավիճակներ, երբ բառը «լեզվի ծայրին» է, սակայն ոչ մի կերպ չի հաջողվում մտաբերել այն: Նրանք հոգեբանա-լեզվական փորձեր են իրականացրել 28 տարեց և 27 երիտասարդ մարդկանց շրջանում: Առաջին խմբի միջին տարիքը 67-70 տարեկանն է եղել, իսկ երկրորդ խմբինը՝ 22-23:
Մասնակիցները պետք է հայտնի մարդկանց անուններ նշեին, այդ թվում՝ գրողների, քաղաքական գործիչների և դերասանների: Բացի դրանից, նրանց 20 բարդ և 20 պարզ բառերի սահմանումներ էին տալիս, և նրանք պետք է նշեին այդ բառերը:
Տարեցների խումբը նաև մարզասարքով թեստ է անցել, որի ժամանակ պետք է որոշվեր նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը:
Պարզվել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անմիջականորեն ազդում է տարեց մարդկանց՝ բառերը հիշելու կարողության վրա: Մարդու տարիքն ու նրա մտաբերած բառերի քանակը կապված է այն հանգամանքի հետ, թե որքան հաճախ են գիտափորձի մասնակիցները մոռանում բառեր: