Իրանը խոստանում է «ջախջախիչ պատասխան տալ թշնամիների դավադրություններին»
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին դատապարտել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անհիմն պնդումների և սադրիչ գործելակերպի համար՝ նշելով, որ Իրանը ջախջախիչ պատասխան կտա թշնամիների դավադրություններին:
«Ես զգուշացնում եմ Երուսաղեմն օկուպացրած ռեժիմին և նրա դաշնակիցներին, որ նրանք պետք է դադարեցնեն իրենց դավադրությունները և վտանգավոր վարքը, քանի որ Իրանի պատասխանը անակնկալ կլինի և կստիպի նրանց զղջալ», - Press TV-ի փոխանցմամբ՝ ասել է իրանցի նախարարը:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի հայտարարել է, որ Իրանը խախտում է 2015 թվականին կնքված միջուկային ծրագրի համաձայնագիրը և նոր միջուկային մշակումներ է իրականացնում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հավաստի տեղեկություններ չունի Իրանի կողմից միջուկային համաձայնագրի խախտման մասին: