Արտուրո Վիդալը «Ռեալի» ֆուտբոլիստներին մուկ է անվանել (ֆոտո)
Մյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղից հետո վիրավորել է մրցակցին:
Հանդիպումից հետո Չիլիայի հավաքականի ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում տեղադրել է լուսանկարել, որում «արքայական ակումբի» ֆուտբոլիստների անվանել է մուկ: Ավելի ուշ նա հեռացրել է լուսանկարը:
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը խաղերը բաց էր թողել վնասվածքի պատճառով: