Թուրքիայում հրապարկվել է գյուլենականների «Զաման» պարբերականի 15 աշխատակիցների դատավճիռները
Ստամբուլի ծանր հանցագործությունների թիվ 13 դատարանը հրապարակել է Թուրքիայում փակված հայտնի «Զաման» պարբերականի 15 աշխատակիցների՝ այդ թվում թերթի նախկին ղեկավարի դատավճիռները։
Ինչպես հաղորդում է TRT հեռուստաալիքը, 15 մեղադրյալներից 10-ը մեղավոր են ճանաչվել «Ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և աջակցելու» և «Թուրքիայի խորհրդարանը և կառավարությունը լուծարելու փորձի» համար։ Կասկածյալներից 5-ը արդարացվել է։
Մեղադրյալներից Հաքան Թաշդելենը, Ահմեթ Մեթին Սեքիզքարդեշը, Ֆարուք Աքքանը դատապարտվել են 9 տարվա ազատարկման։ Մեղադրյալներ Օսման Նուրի Արսլանը, Ահմեթ Իրեմը, Յուքսել Դուրգութը դատապարտվել են 7 տարվա ազատազրկման։ Եվս 4-ը դատապարտվել են մինչև 3 տարվա ազատազրկման։
Նշենք, որ «Զաման»-ը փակվել է 2016 թվականին․ այն համարվում էր Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած լրատվամիջոց։