Լոնդոնում մեկ մարդ է զոհվել կրակոցների հետևանքով
Լոնդոնի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ տղամարդ է զոհվել, ևս մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին ասվում է մայրաքաղաքի ոստիկանության հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հայտարարության համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները երեքշաբթի երեկոյան հրավիրվել են Քամբերլաունդ-ռոուդ, որտեղ նրանք հայտնաբերել են մահացու հրազենային վնասվածքով 30-ամյա տղամարդու, ավելի ուշ նա մահացել է դեպքի վայրում։
20-ամյա երկրորդ տղամարդը տեղափոխվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ կայուն։
Սքոթլանդ-Յարդը տեղի ունեցածը որակել է որպես սպանություն։ Այժմ հետաքննություն է անցկացվում։