ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի. ԼՂ ԱԳՆ
![ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի. ԼՂ ԱԳՆ](https://gdb.rferl.org/279455F8-BA26-4BE8-8DFC-F1B1A5852EF0_w800_h450.jpg)
Մայիսի 3-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության, ԼՂ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։