Թայլանդցի բռնցքամարտիկը կրկնել է Մեյվեզերի ռեկորդը
Թայլանդցի 32-ամյա բռնցքամարտիկ Վանհենգ Մենայոտինը, ով հանդես է գալիս մինչև 47.6 կգ քաշային կարգում, հերթական հաղթանակն է տարել:
Այս անգամ նա հաղթել է Պանաման ներկայացնող Լերոյ Էստրադային: Մենամարտն ավարտվել է 5-րդ ռաունդում` նոկաուտով:
Մենայտոնը պրոֆեսիոնալ կարիերայում ռինգ էր դուրս եկել 50-րդ անգամ և 50-րդ հաղթանակը տարավ: Այսպիսով, նա կրկնեց Ֆլոյդ Մեյվեզերի ցուցանիշը, ով նույնպես 50 մենամարտերում 50 հաղթանակ էր տարել:
Հիշեցնենք, որ ամերիկացի բռնցքամարտիկը կարիերան ավարտել է 2015 թվականին, սակայն 2017 թվականին վերադարձել էր` մրցելով Կոնոր Մակգրեգորի հետ: