Արմեն Սարգսյանն ու ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ ներքաղաքական իրավիճակը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, տիկին Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարեւորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ […]