Բրիտանական Cambridge Analytica ընկերությունը սնանկության գործընթաց է սկսել Facebook-ի հետ կապված սկանդալից հետո
Բրիտանական Cambridge Analytica մասնավոր վերլուծական ընկերությունը սնանկության գործընթաց է սկսել է ԶԼՄ-ների բացահայտումներից մեկ ու կես ամիս այց, երբ հայտնի դարձավ, որ ընկերությունը հասանելիություն է ունեցել Facebook-ի տասնյակ միլիոնավոր օգտատերերի տվյալներին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ընկերության մամլո հաղորդագրությունը, այն դադարեցնում է բոլոր գործարքները, ղեկավարությունը հայտ է ներկայացրել սնանկացման մասին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին ամիսներին ընկերությունը բախվել է բազմաթիվ մեղադրանքների և «վարկաբեկվել է գործողությունների համար, որոնք ոչ միայն օրինական էին, այլև լայնորեն ընդունված որպես առցանց գովազդի ստանդարտ բաղադրիչ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային ոլորտներում»:
Ապրիլին ընկերությունը աշխատանքից հեռացրել էր ղեկավար Ալեքսանդր Նիքսին՝ հայտարարելով, որ անկախ հետաքննություն է սկսում: